Դպրոցի պատմություն

Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1954 թ. օգոստոսին:Տուֆակերտ,գեղեցկատես այդ շինությունը կառուցել էր շաքարի գործարանը՝ նախատեսված 400 աշակերտի համար:1965-66 ուստարվանից սկսած մինչև 1975-76թ.թ. աշակերտների թիվը հասել էր 1000-ի, իսկ ուսուցիչներինը՝ 63-ի:Դպրոցի կազմի մեջ է մտել նաև ինքնուրույն գործող ռուսական բաժինը՝ 1-7-րդ դասարաններով և սակավաթիվ աշակերտներով:

Դպրոցը թեև համեմատաբար երիտասարդ է,բայց կարճ ժամանակահատվածում դարձել է քաղաքի առաջատար ուսումնական հաստատությունը՝ ուսման բարձր որոկի և դաստիարակության արդյունավետության շնորհիվ:Այստեղ կազմակերպվել են համաքաղաքային և շրջանային բազմաթիվ միջուցառումներ,ցերեկույթներ,երեկույթներ,հանդիսավոր հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ,որոնք ունեցել են դաստիարակչական հսկայական նշանակություն:

1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ դպրոցում սովորում էին մոտ 590 աշակերտներ:Մեծ աղետին զոհ գնացին 150-ը,նաև 13 ուսուցիչ:Սակայն քաղաքում հառնող շինություններից մեկն էլ եղավ 1995թ.-ի նորակառույց թիվ 3 միջնակարգ դպրոցը,որտեղ այսօր սովորում են մոտ 300  աշակերտ, և աշխատում են 38 մանկավարժ,որոնցից 7-ին շնորհվել է որակավորման առաջին տարակարգ:Շենքը հարմարավետությամբ զիջում է նախկինին,սակայն վայելում է նախկին փառքն ու հռչակը:Դպրոցական կյանքը նորից եռում է,աշխատանքները ընթանում են բարեխղճորեն,շարունակում են նախկին ավանդույթները՝նորովի,ժամանակակից պահանջներին համապատասխան:Դպրոցն աշխատում է՝ առաջնորդվելով պետական հանրակրթական ծրագրերով՝ հաստատված ԿԳ նախարարության կողմից:Բազում ձեռքբերումների կողքին առանձնահատուկ պետք է նշել աշակերտների ունեցած հաջողությունները բուհերում և տարբեր մասնագիտություններում:Յուրաքանչյուր ուսումնական տարում մեր աշակերտների զգալի մասը համալրում է ամենատարբեր բուհերի լավագույն ուսանողների շարքը,նրանցից մեծ մասը կայացած մասնագետներ ու քաղաքական գործիչներ են և մասնակցում են և՛ հանրապետության,և՛ քաղաքի կառուցողական աշխատանքներին:Պատահական չէ,որ 2000թ.-ից Սպիտակի թիվ 3 դպրոցը կրում է Սուրեն Ավետիսյանի անվան անունը,ով ևս դպրոցի շիջանավարտներից մեկն էր:Ազգային ժողովի պատգամավոր,Սպիտակ քաղաքի վաղամեռիկ քաղաքապետի դպրոցական կենսագրությունը ևս կապված է եղել թիվ 3 դպրոցի հետ:Կարելի է երկար թվարկել,քանզի նրանք շատ են ու արժանի:

Երկրաշարժից հետո մինչև 1991թ. դպրոցի տնօրենն էր Կ.Ռստակյանը,իսկ ուսմասվարը՝Ա.Բաղդասարյանը,դաստիարակության գծով փոխտնօրենը Հ.Ռստակյանն էր,որը մինչև օրս աշխատում է դպրոցում:1991-2003թ.տնօրենը եղել է Ա.Բաղդասարյանը,ուսմասվարը՝ Ժ.Հերիքնազյանը: 2003-2008թ.թ. տնօրենի պաշտոնում աշխատել է Կ.Զաքարյանը,իսկ ուսմասվար՝Ռ.Յարմալոյանը:

2008-ից մինչև այսօր տնօրենը Ե.Սարդարյանն է,ուսումնական գծով փոխտնօրենը՝ Ռ.Յարմալոյանը,ՄԿԱ-ի գծով փոխտնօրենը՝ Հ.Ռստակյանը:

2012թ. հունվարից Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցը կարգավիճակի փոփոխության պատճառով վերանվանվել է Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոց: