Միջոցառումներ

03.05.2019թ. Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան  ավագ  դպրոցում  տեղի ունեցավ միջոցառում՝  նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Միջոցառման մասնակիցները (IX բ դաս.), որոնց թվում սովորում են  ԿԱՊԿՈՒ  երեխաներ, շատ գեղեցիկ ներկայացրին դրվագներ Հովհ. Թումանյանի կյանքից, պարեցին, արտասանեցին  ու երգեցին  մեծ բանաստեղծի ստեղծագործություններից: Թումանյանի պոեմներից բեմականացրել էին առանձին դրվագներ: Ցուցադրվեցին նաև փոքրիկ տեսաֆիլմեր  բանաստեղծի կյանքի վերաբերյալ:

Միջոցառման կազմակերպիչներ Գ. Բարսեղյանը (հայոց լ. և գրակ. ուսուցչուհի), Ս. Միրզոյանը (ուս. օգն.)  և Ա. Մաթոսյանը  (հոգեբան)  ոչ միայն շատ հետաքրքիր և բովանդակալից ցերեկույթ էին կազմակերպել, այլ մեծ հմտությամբ կարողացան միջոցառման միջոցով ցույց տալ ԿԱՊԿՈՒ  երեխաների  և՛  ինտեգրումը, և՛ մասնակցությունը, և՛ համագործակցությունն ու հավասարությունը  իրենց հասակակիցների հետ:

 

Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցի 9-րդ դասարանում փորձարարական դաս էր հանրահաշիվ առարկայից:

Դասի թեման էր՝<<Թվաբանական և երկարչափական>>պրոգրեսիա:

Ուսուցչուհի Անահիտ Գաբրիելյան

Դասի ընթացքում ամփոփվեց <<Պրոգրեսիա>> թեման՝ այն մոտեցնելով առօրյա կյանքին:

Յուրաքանչյուր  խմբի  հանձնարարված էր կազմել  խնդիրներ՝ ըստ թեմայի,կամ լուծել տրված խնդիրները:Ակնկալելով ոչ հստակ պատասխաններ խմբերի միջև առաջացավ բանավեճ:Վկայակոչելով մտագրոհով հավաքած պատասխանները և խթանման փուլում կատարված գրառումները՝ երրորդ խումբը կարողանում է <<հաշտեցնողի>> դերում լինել՝ մեջբերելով հետաքրքիր ասույթներ:

Ճշգրիտ կատարած աշխատանքների հիման վրա ամփոփելով դասը,եկան այն եզրահանգման,որ բնության առարկաները և դիտորդական արվեստի ստեղծագործություններն  ունեն պրոգրեսիայի որոշակի ընդհանրություններ:

 

 

Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցում X բնագիտական դասարանում ապրիլի 15-ին փորձարարական դաս էր երկրաչափություն առարկայից:

Դասի թեման էր<<Բուրգ>>

Ուցուցչուհի՝ Սուսաննա Թումանյան

Դասի ընթացքում աշակերտները ներկայացրեցին բուրգը որպես երկրաչափական պատկեր, տրված տվյալների միջոցով գտան բուրգի կողմնային կողին առընթեր երկնիստ անկյունը,կառուցեցին կողմնային նիստին ուղղահայաց,բուրգի բարձրությունով անցնող հատույթ,հաշվեցին Sկողմ,Sլր  մակերևույթի մակերեսը:Աշակերտները բերեցին բրգաձև մարմինների օրինակներ,ներկայացրին աշխարհի յոթ հրաշալիքներից եգիպտական բուրգերը,պատրաստել էին պաստառներ,իմաստուն խոսքեր,ասույթներ,սահիկահանդես:

Դասի ամփոփումը ընթացավ դժվարին և գործնական խնդիրների լուծման միջոցով:

 Դասը ուսանելի էր,հետաքրքիր:

 

 

 

Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցի X դասարանի «Քիմիա» առարկայի փորձարարական  դասը՝«Ոչ մետաղներ»թեմայով

ՈՒսուցչուհի՝ Տիգրանուհի Նիկողոսյան

09.04.2019թ. Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցում քիմիայի ուսուցչուհի Տիգրանուհի Նիկողոսյանը կազմակերպել էր բաց դաս:Դասը ամփոփիչ էր՝ ոչ մետաղները որպես կարևորագույն պաշար,ոչ մետաղների համաշխարհային պաշարները ,ոչ մետաղների  կենսաբանական և կիրառական նշանակությունը  թեմայով:Ուսուցչի ներածական խոսքից հետո աշակերտներին հանձնարարվեց կատարել մի քանի առաջադրանքներ <<Ոչ մետաղներ >>թեմայով:Հետո աշակերտներին  հանձնարարվեցին առաջադրանքներ տրամաբանական խաղերի տեսքով` խաղը դարձնելով աշակերտի ստեղծագործական երևակայության խթանիչ գործոն: :Հաջորդ փուլում աշակերտները ներկայացրին նախապես հանձնարարված խմբային աշխատանքները, որոնք ուղեկցվեցին սահիկահանդեսներով:Իսկ արդեն կշռադատման փուլում յուրաքանչյուր խմբին տրվեցին թեմային համապատասխան հարցեր:Դասի եզրափակիչ մասում ուսուցչուհին հանձնարարեց խմբերին գնահատել իրենց և մնացած խմբերի աշխատանքները :Ներկա գտնվող ուսուցիչները նույնպես գնահատեցին լավագույն ցուցապաստառի,լավագույն խմբային աշխատանքի,հանգամանալից աշխատանքը ներկայացնելու համար:

Դաս-միջոցառում XII հումանիտար 2  դասարանում

Անգլերեն լեզվի ուսուցչուհի՝ Ռիտա Մանուկյան

19.12.2018թ.

  Դասի թեման ”World Religions”

Դասը սկսվեց տերունական աղոթքով/անգլերեն լեզվով/

Դասի նպատակն էր տեղեկություն հաղորդել աշխարհի խոշոր կրոններից երեքի մասին՝ քրիստոնեություն,բուդդայականություն,մուսուլմանություն,ծանոթանալ այդ կրոնները կրող երկրների մշակույթին,կարողանալ հարգել տարբեր կրոններ դավանող երկրների ավանդույթները:

Աշակերտները 3 խմբի բաժանվելով ներկայացրին կրոնները՝ օգտագործելով յուրաքանչյուր կրոնին վերաբերվող պաստառներ,ֆիլմեր,քարտեր:

Ամփոփելով դասը՝ եկան եզրահանգման,որ կրոնական դավանանքների տարբերությունը երբեք չպետք է պատճառ դառնա պատերազմների ու մարդկային զոհերի:

Նոյեմբերի 30-ին Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցում  տեղի ունեցավ  միջոցառում `

                   «Արմատախիլ անենք կոռուպցիան »թեմայով:

Սկզբում ներկայացվեց՝ ինչ է կոռուպցիան. արդյոք պատկերացնում են ՝  ինչ  են այն և դրանք ծնող դրդապատճառները:

Աշակերտները բաժանվել էին 2 խմբի:Յուրաքանչյուր խմբին տրված էր ներկայացնել կոռուպցիայի  մասնավոր իրավիճակ, որի շուրջը պետք է բանավիճեին:

1-ի խումբ- Մեր երկրում կոռուպցիան արմատախիլ անել հնարավոր չէ, որովհետև…

2-րդ խումբ- Մեր երկրում կոռուպցիան արմատախիլ անել հնարավոր է, և ցույց տալ դրան հասնելու ճանապարհը:

Յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացներ կոռուպցիային վերաբերող պաստառ՝ ըստ իրենց պատկերացումների  և  մոտեցումների:

Միջոցառման ընթացքում փայլուն օրինակ բերվեց Մովսես Խորենացու «Ողբից»:

Աշակերտները գտան, որ այն արդիական է այսօր,քանզի մարդու ագահությանը վերջ չկա:

 

 

 

 2018թվականի ապրիլի 24-ին Սպիտակի Ս.Ավետիսյանի  անվան ավագ դպրոցի զինղեկ Վոլոդյա Հարությունյանը դպրոցի աշակերտների հետ կազմակերպեց երթ՝ դեպի Ազազի ձոր, ուր Մեծ  եղեռնի տարիներին բարբարոսաբար ջարդի էին ենթարկվել հազարավոր հայորդինե: Երթի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել 1915թվականի բոլոր անմեղ զոհերի հիշատակին:

 

 

 

 Փորձարարական դաս X ընդհանուր        դասարանում

Ուսուցչուհի՝ Կարինե Պողոսյան

X ընդհանուր դասարանում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կ. Պողոսյանը կազմակերպել էր փորձարարական դաս:Դասի թեման Րաֆֆու <<Սամվել>> պատմավեպն էր:

Աշակերտները հանգամանալից ներկայացրին վեպի գրության շարժառիթները, ժամանակաշրջանը, աղբյուրները, նպատակը:

Կազմակերպվեց բանավեճ՝ <<Սուր անկյուններ>> մեթոդով:Բանավեճը ծավալվեց 3 անկյունների շուրջ՝

1.Մեղադրում եմ Սամվելի արարքը (ծնողասպանությունը):

2.Մասամբ եմ մեղադրում:

3.Արդարացնում եմ:

       

 

Աշակերտների հայրենասիրությունն այնքան բարձր էր, որ առաջին կարծիքին հարողներ չհայտնվեցին, ուստի ձևավորվեց 2 խումբ, և բանավեճը տեղի ունեցավ 2 խմբերի միջև:

Վեպից փաստեր բերելով՝ համոզեցուցիչ ելույթներ ունեցան 2 խմբերն էլ:

Դասի երկրորդ մասում կազմակերպվեց գրական դատ:Դատավարության ընթացքում արդար վճիռ կայաց- վեց և արդարացվեց Սամվելը:

       

   <<Սուրբ Վարդանանց տոն>>

2018 թվականի փետրվարի 8-ին տեղի ունեցավ <<Սուրբ Վարդանանց>> տոնին նվիրված միջոցառում: Միջոցառման նպատակն էր աշակերտների մեջ սերմանել հայրենասիրություն,ազգային արժեքներ,հավատ դեպի կրոնը:

 Վարդանանց տոնը ներկայացվեց իբրև միասնության աննախադեպ պատմական իրողություն:Այն հոգևոր ազատության ամենամեծ արժեքների՝ քրիստոնեության և Հայաստանյաց Եկեղեցու,հայոց լեզվի դպրության ու ազգային հոգևոր կյանքի անկախության պաշտպանությունն էր:Նշելով <<Սուրբ Վարդանանց>> տոնը՝ հայ ժողովուրդը 16 հարյուրամյակից ավելի պատասախան է տալիս արժեքները կարևորելու,գնահատելու,պահպանելու ու պաշտպանելու հարցերին:

Միջոցառումն ավարտվեց հետևյալ գաղափարով.                                                           

<<Ամոթ է մեզ մոռանալ Վարդանանց դասերը

Վարդանանց պատերազմը այսօր էլ շարունակվում է… >>:

05.04.2018թ. Սպիտակ  քաղաքում ապրիլյան քռօրյա պատերազմին նվիրված

հուշարձան-կոթողի մոտ տեղի ունեցավ միջոցաոում,որտեղ հարյուրավոր սպիտակցիներ,այդ թվում և Սպիտակի ավագ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները տնօրեն Ե.Սարդարյանի նախաձեռնությամբ,հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցեցին նահատակների հիշատակին՝բարձր պահելով նրանց փառքն ու սխրանքը:Իր խորիմաստ ելույթով բոլորին հուզեց դպրոցի զինղեկ Վ.Հարությունյանը,

ով հանգամանորեն հիշատակեց հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայոց արծիվների անունները:Միջոցառումն ավարտվեց պսակադրության արարողությամբ:

Փորձարարական դաս 

11 հումանիտար դասարան

 ուսուցչուհի՝ Մարինե Թամամյան

23.02.2018թ.Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցում  XI հումանիտար  հոսքի աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինե Թամամյանի համատեղ ջանքերով կազմակերպել էին փորձարարական դաս՝ Դ.Վարուժանի <<Հացին երգը>> շարքը թեմայով:Դասն սկսվեց  հացի աղոթքով՝ տեսանյութ և <<Տերունական աղոթք>>:Ինտերակտիվ հարց ու պատասխանով տրվեց հացի բնութագիր:Ուսուցչուհու ամփոփմաննու մեծ հացերգակ Դ.Վարուժանի <<Հացին երգը>> շարքի համադրմանը հաջորդեց տեսանյութ՝ Վարուժանի մասին:Խմբային հետազոտության արդյունքում   Հ, Ա, Ց, Ը   խմբերը տվեցին շարքի  ընդհանուր մեկնաբանությունը, հնչեցին անգիր բանաստեղծություններ, ներկայացրին պաստառային աշխատանքներ:

Կշռադատման փուլում հնչեց <<Անդաստան>> բանաստեղծությունը:Աշակերտները ներկայացրին հացաստեղծման  իրենց պատմությունը: Թխվեց համեղ հաց, և կատարվեց հյուրասիրություն:

 

Դաս-միջոցառում՝ Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան         ավագ դպրոցում

Փետրվարի  21-ին  Սպիտակի  Ս.  Ավետիսյանի  անվան  ավագ  դպրոցի  XI  բնագիտական  դասարանի  դասղեկ  Կ. Պողոսյանը մայրենիին  նվիրված  դաս-միջոցառում  էր  կազմակերպել:

Միջոցառումն  սկսվեց  Արեգ  Լուսինյանի  <<Հիմն հայոց գրի>>  երգով:

Սահիկաշարի  միջոցով  անդրադարձ  կատարեցին  աշխարհի լեզուներին,  ապա՝  հայերենի  զարգացման  փուլերին:

Աշակերտները  գեղեցիկ  և  բովանդակալից  դերային  խաղերով ներկայացրին  լեզվի  կարևորությունը,  դերը  և  արժեքը՝  հայերի  համար:

Հուզիչ  և  արտահայտիչ  արտասանությամբ  հնչեցին բանաստեղծություններ,  օտարազգի  մեծերի  կարծիքը  և  հայերենին նվիրված  բանաստեղծություններ:

Միջոցառումն  ավարտվեց  երդման  արարողությամբ:

2018թ. փետրվարի 9-ին 11ընդհ. դասարանում փորձարարական դաս  ինֆորմատիկայից:

 Թեման  «Հաղորդակցման տեխնոլոգիաներ»

Ուսուցչուհի՝ Կարինե Միքայելյան

Ուսուցիչն իր առջև նպատակ էր դրել, որպեսզի աշակերտներն իմանան ցանցում առկա կանոններն ու պահպանեն դրանք, չսահմանափակել որևէ օգտվողի հնարավորությունները ինֆորմացիայի բաց միջոցներից օգտվելու համար՝ գրադարան, տեղեկատու, նորություններ, տեսադասեր…

Գրատախտակին գրված էր՝ ՄԻԱՍԻՆ, ավելի ապահով բացահայտենք աշխարհը

Կառուցենք կամուրջներ սերունդների միջև:

Աշակերտները բաժանվեցին խմբերի և ստացան հանձնարարություններ.

1-ին խումբ-Ցանցի տեսակները,

2-րդ խումբ- Գլոբալ ցանցերի հասցեավորման համակարգ

3-րդ խումբ- IP  փաթեթ, Ինտերնետ-հասցե

4-րդ խումբ-Անունների դոմենային համակարգ

Բացի այդ, բոլոր խմբերին հանձնարարվեց ներկայացնել Համացանցի հիմնական ծառայությունները, Համացանցային գրադարաններ, հանրագիտարաններ և տեղեկատուներ թեմաների մասին տեղեկություն:

Խթանման փուլում ուսուցիչը ներկայացրեց տեղեկատվություն ստանալու և հաղորդելու միջոցները, զննարկիչներ, Հեռուստակոնֆերանսներ, FTP որոնման համակարգում ֆայլերի փոխանակ,ման միջոցներ:

Ուսուցիչն ընտրեց քարտուղար, ով ամբողջ դասի ընթացքում նշումներ կատարեց ստացված ինֆորմացիայի վերաբերյալ: Նշումները հիմնականում դասին վերաբերվող տերմիններն ու բառերն էին, որոնցից նոր սովորածները ընդգծված էին: Հարցման ձուլում յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր թեման, որի համար պատրաստել էին սահիկահանդես, խմբերում աշխատել էին բոլոր անդամները, համագործակցային մեթոդով:  Իրենց թեման ներկայացնելուց հետո ներկայացրեցին նաև լրացուցիչ հանձնարարությունը և լրացրեցին  Անդրադարձի աղյուսակը:

 

 

 

            Ինչ արեցի           Նպատակը      Արդյունքը
                 

    Գնահատման փուլում աշակերտները լրացրեցին երկու թերթիկ. Ինքնագնահատում և իր խմբի անդամների գնահատում

               Անդրադարձ

Մյուս խմբերի աշխատանքների գնահատում:

Հանձնարարվեց նաև տնային աշխատանք.

1.Ինչ ենք լսում և կարդում: Ինչու:

2.Ինչ ենք փնտրում լրատվամիջոցներում՝ լրատվություն, գիտելիքներ, երաժշտություն,խաղ, բամբասանք:

3.Որքան ժամանակ եք տրամադրում հեռուստացույցին, Համացանցին:

 

 

Փորձարարական դաս հանրահաշվից

X բնագիտամաթեմատիկական դասարանում

Ուսուցչուհի՝   Լիլիթ Սարդարյան

Դասի թեման- Ֆունկցիայի գրաֆիկի  ձևափոխումներ թեմայի ամփոփում

Ուսուցչուհին դասարանը նախօրոք բաժանել էր 3 խմբի:Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխությունները պաստառի վրա, ինչպես նաև սահիկահանդեսի միջոցով:

Դասը ամփոփեցին վարժությունների լուծմամբ:Դասի ընթացքում յուրաքանչյուր խմբին տրվեց հետաքրքիր տրամաբանական հարցեր:Ուսուցչուհին գնահատեց յուրաքանչյուր խմբի անդամների աշխատանքները:Վերջում աշակերտները ներկայացրեցին իրենց կողմից պատրաստած սահիկահանդես:

Փորձարարական դաս քիմիայից

Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան ավագ դպրոցի  X I ընդհ.դասարանում

Ուսուցչուհի ՝ Տիգրանուհի Նիկողոսյան

Դասի թեման – Էթանոլի դատավարությունը

Աշակերտները նախապես ուսուցչի օգնությամբ բաժանվել էին  խմբերի ՝ էթանոլի պաշտպանների և քննադատների:Ուսուցչի ներածական խոսքից հետո աշակերտները <<Դերային խաղի>> միջոցով ներկայացրին էթանոլի դրական և բացասական կողմերը: Կազմակերպեցին դատավարություն:Դատարանը որոշեց, որ էթանոլը պետք է տեղ գտնի օրգանական նյութերի համերաշխ  շարքում( ընտանիքում):

Դասի վերջում կատարվեց գնահատում (լավագույն դերային խաղ , լավագույն ավագ):

 

Միջոցառում  հայ գրականությունից

10 հումանիտար դասարան

 ուսուցչուհի՝ Մարինե Թամամյան

29.01.2018թ. Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝նվիրված Հայոց բանակին:Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականությանբ ուսուցչուհի Մ.Թամամյանը իր դասղեկական դասարանի X  հումանիտար 2 աշակերտների հետ:Հնչեցին դրվատանքի խոսքեր,գեղեցիկ ասմունքներ,հրաշալի երգեր՝ նվիրված Հայոց բանակին:

Միջոցառումը համեմված էր օրվա խորհրդին համահունչ բեմականացումներով:Վերջում հնչեց զինվորական քայլերգ, և աշակերտները խրոխտ ու մարտական ավարտեցին միջոցառումը՝ ուխտելով դառնալ հայրենյաց  անձնուրաց  նվիրյալներ:

Exif_JPEG_420

Exif_JPEG_420

Exif_JPEG_420

Exif_JPEG_420

Exif_JPEG_420

 Փորձարարական դաս  հայ գրականությունից    11 բնագիտական դասարան

ուսուցչուհի՝ Կարինե  Պողոսյան

26.01.2018թ. Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Պողոսյանը կազմակերպել էր փորձարարական դաս:Դասը նվիրված էր Դանիել Վարուժանին:

Ուսուցչի ներածական խոսքից հերոս աշակերտները ներկայացրին Վարուժանի կենսագրությունը՝ամփոփելով դերային խաղով:Այնուհետև սահիկահանդեսի օգնությամբ տեղափոխվեցին գեղատեսիլ Բրգնիկ:Ուսուցչի այն հարցին,թե՝հնարավորության դեպքում ինչ կփոխեին Վարուժանի կյանքում,աշակերտները շատ հուզիչ պատասխաններ հնչեցրին:

Աշակերտները խմբային հետազոտության միջոցով ներկայացրին բանաստեղծի ժողովածուները՝<<Սարսուռներ>>,<<Հեթանոս երգեր>>,<<Ցեղին սիրտը>>,<<Հացին երգը>>:Խմբերը աշխատել էին <<Բանալի բառերով կանխագուշակում>> հնարքով:

Աշխատանքները ներկայացնելուց հետո աշակերտները կպչուն թերթիկներով առանցքային փաստերը փակցրեցին <<Կենաց ծառին>>՝վերջում ամբողջացնելով այն:
Այնուհետև խմբերից մեկ աշակերտ ընթերցեց Վարուժանի նամակը՝ուղղված ապագա սերունդներին (խմբերը հարազատ էին մնացել հանձնարարված ժողովածուների գաղափարական բովանդակությանը):Աշակերտները շատ հուզիչ երազանքներ էին նշել,որոնք անկատար էին մնացել Վարուժանի կյանքում:

Կշռադատումը կատարեցին <<Ապագայի անիվ>> հնարքով՝պատասխանելով՝<<Իմ կարծիքով ինչու՞…>> հարցին:

Անդրադարձը կատարեցին Փաստերի բուրգ հնարքով: Աշակերտները հորինել էին շրջասույթ՝համարելով բուրգի վերնագիր:

Աշակերտները կատարեցին ինքնագնահատում (ավագի և խմբի),փոխադարձ գնահատում: Ուսուցիչն էլ գնահատեց խմբի ավագներին և առավել ակտիվ մասնակիցներին:

Հանձնարարվեց գրել շարադրություն՝<<Իմ Վարուժանը>> վերնագրով:

  Փորձարարական դաս երկրաչափությունից

11-րդ դասարան՝ ընդհանուր հոսք

ուսուցչուհի՝ Սուսաննա Թումանյան

Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցում 11-րդ ընդհանուր դասարանում դեկտեմբերի 14-ին փորձարարական դաս էր երկրաչափությունից:Դասի թեման էր՝ <<Պտտական մարմիններ>> թեմայի ամփոփումը համակցված դժվարին խնդիրների միջոցով:

Ուսուցչուհին դասարանը բաժանել էր 3 խմբի.<<Գլան>>, <<Կոն>>, <<Գունդ>> :

Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր խմբի պտտական մարմինը,հատույթները,կողմնային և լրիվ մակերևույթի մակերեսները, իրենց կողմից պատրաստած պաստառները,մոդելները, այնուհետև զույգերով գրատախտակին ցույց տվեցին տրված պատկերների տրված առանցքի շուրջ պտույտից առաջացած մարմինը, հաշվեցին մարմնի մակերևույթի մակերեսը:

Դասի ընթացքում աշակերտները ներկայացրեցին П թիվը՝ամենախորհրդավոր մաթեմատիկական հաստատունը,գլանին ներգծած գնդի վերաբերյալ Արքիմեդի խնդիրը,որոշ պատմական տեղեկություններ П թվի և Արքիմեդի մասին:

Դասը վարում էին խմբի ավագները,որոնք դասի վերջում խմբի յուրաքանչյուր անդամի գնահատականը ներկայացրին ուսուցչուհուն: Դասը ավարտվեց Մարգարիտայի  հետևյալ խոսքերով.

Մտածել է,մտածել է հարկավոր

Հարկավոր է չտրտնջալ,չխաբվել,

Շրջան,եռանկյուն,ուղղանկյուն վերցնենք,

Առանցքի շուրջ մի լավ պտտենք,

Ստանանք գունդ,կոն ու գլան,

Գտնենք ծավալ ու մակերես անպայման,

Չ’է որ դա է պահանջվում միայն:

2017թ.-ի ապրիլի 7-ին՝ Սուրբ Աստվածածնի ավետման՝ մայրերի օրհնության օրը, Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցում դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Սոֆյա Երանոսյանը ներկայացրեց գեղեցիկ միջոցառում՝ նվիրված օրվա խորհրդին:

Ներկա էին դպրոցի տնօրենությունը,ուսուցչական անձնակազմը և ծնողները:Միջոցառումն ուղեկցվեց երգով,պարով,ասմունքով և դերախաղով:Թե՛  ծնողները, թե՛ ուսուցիչները բացահայտեցին աշակերտների լավագույն ունակություններն ու կարողությունները: Մթնոլորտը  լեցուն էր ուրախությամբ, ցնծությամբ և գարնանային բարձր տրամադրությամբ:     

 

Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցի X դասարանի «Քիմիա» առարկայի փորձարարական  դասը՝«Կերակրի աղ»թեմայով

11.04.2017թ. Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցում քիմիայի ուսուցչուհի Տիգրանուհի Նիկողոսյանը կազմակերպել էր բաց դաս:Դասը ամփոփիչ էր՝ կերակրի աղը  որպես կարևորագույն պաշար,կերակրի աղի համաշխարհային պաշարները ,կերակրի աղի կենսաբանական և կիրառական նշանակությունը  թեմայով:Ուսուցչի ներածական խոսքից հետո քննարկվեցին աշակերտներին նախապես հանձնարարված շարադրությունները <<Կերակրի աղ>>թեմայով:Հետո աշակերտներին  հանձնարարվեցին առաջադրանքներ տրամաբանական խաղերի տեսքով` խաղը դարձնելով աշակերտի ստեղծագործական երևակայության խթանիչ գործոն: :Հաջորդ փուլում աշակերտները ներկայացրին նախապես հանձնարարված խմբային աշխատանքները, որոնք ուղեկցվեցին սահիկահանդեսներով:Իսկ արդեն կշռադատման փուլում յուրաքանչյուր խմբին տրվեցին թեմային համապատասխան հարցեր:Դասի եզրափակիչ մասում ուսուցչուհին հանձնարարեց խմբերին գնահատել իրենց և մնացած խմբերի աշխատանքները :Ներկա գտնվող ուսուցիչները նույնպես գնահատեցին լավագույն ցուցապաստառի,լավագույն խմբային աշխատանքի,հանգամանալից աշխատանքը ներկայացնելու համար:

13.04.2017թ. Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցում 9-րդ դասարանի աշակերտները և նրանց հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի Մարինե Թամամյանը անցկացրին դաս-միջոցառում՝ նվիրված Սայաթ-Նովայի  <<Աշխարհումս ախ չիմ քաշի>> բանաստեղծությանը:

Ուսուցչուհին կատարեց հարցադրում.<<Ինչ է իր հետ բերում սերը>>:Աշակերտների կարծիքներն ամփոփվեցին <<Պրիզմա>> մեթոդով,:Ցուցադրվեց տեսաֆիլմ,որտեղ երևաց ՍայաթՆովայի կյանքի ուղին՝ծնունդից մահ: Խթանման փուլին հաջորդեց իմաստավորումը:Ա,Շ,ՈՒ,Ղ խմբերը ստացան  առաջադրանք՝ արտահայտիչ ներկայացնել <<Աշխարհումս ախ չիմ քաշի>>  խաղը, պաստառում պատկերել բառանկար  <<Կրկնակ գրառումների աղյուսակ>> վրձնանկար,բառարան և մեծերի կարծիքը ՍայաթՆովայի մասին:Կշռադատման փուլը <<Վարդատոն>> էր:Խմբերը  հանդես եկան մրցույթային համարներով՝ երգ, ասմունք, պար, նվագածություն՝նվիրված ՍայաթՆովա աշուղբանաստեղծին:  <<Վարդատոնը>> բացեց ինքը՝ ՍայաթՆովան/դերային խաղ/:

Խմբերը միացրին չորս տառերը՝ պաստառի կտորներ՝ Ա,Շ,ՈՒ,Ղ, և արդյունքում ստացան աշուղի դիմանկարը՝ քամանչան կրծքին:

 

14.04.2017թ. 10-րդ դասարանում անցկացվեց փորձարարական դաս-միջոցառում կենսաբանություն առարկայից ՝<<Ժառանգական հատկանիշներ, ժառանգական  հիվանդություններ, կլոնավորում, տրանսգենային օրգանիզմներ>>թեմայով:

Կենսաբանության ուսուցչուհի Ռուզան Սարդարյանը նախօրոք հանձնարարել էր աշակերտներին դուրս բերել և խմբավորել ժառանգական հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություններ,ինչպես նաև համապատասխան տեսանյութեր:

Դասի ընթացքում օգտագործվել են ժամանակակից ինտերակտիվ   մեթոդներ,  արդի պահանջներին համապատասխան ՏՀՏ-ներ:

Դասը  ամփոփվեց փոքրիկ բեմականացմամբ,որտեղ աշակերտները ունեին դերեր՝լրագրողներ, սոցիոլոգներ, բժիշկներ, գենետիկներ,կենսաբաններ և հոգևորոկան:Բանավեճի ձևով ամփոփվեց կլոնավորման բարոյական,սոցիալական,իրավական կողմերը:

Դասի ընթացքում վեր բարձրացվեց նաև այն հարցը,որ որոշ ժառանգական հիվանդությունների առկայության դեպքում անձը չի առանձնացվում հասարակությունից,ավելին՝ ներգրավվում է ուսուցման գործընթացում:

Բաց  դաս X ընդհանուր դասարանում

Դասի թեման-թվի արկսինուսը և արկկոսինուսը

Ուսուցչուհի՝ Ս.Թումանյան

Նախօրոք դասարանը բաժանվել էր 3 խմբի: I և II խմբերը ներկայացրեցին y =sin x, y=cos x, y=arcsin x, y=arcos x  ֆունկցիաների հատկությունները,կառուցեցին գրաֆիկը:III խումբը ներկայացրեց արկսինուս և արկկոսինուս ֆունկցիաների հատկությունները,ապացուցեցին կարևոր հատկություններից երկուսը:Աշակերտները դասը ամփոփեցին դժվարին վարժությունների լուծումով, ներկայացրեցին մաթեմատիկայի վերաբերյալ ասույթներ: Դասը ուսանելի էր,հետաքրքիր,լի էր նոր մեթոդներով:

Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցի X դասարանի «Հայոց պատմություն» առարկայի փորձարարական  դասը՝«Գրերի գյուտ»թեմայով

 06.05.2017թ. X հումանիտար 2 դասարանում պատմության ուսուցչուհի Լուսինե Պետրոսյանը անցկացրեց բաց դաս-միջոցառում նվիրված հայ գրերի գյուտին:Դասարանը բաժանված էր 4 խմբի.

1.Հայոց պատմություն

2.Գրականություն

3.Հայոց եկեղեցու պատմություն

4.Բնագիտություն

Խմբերը նախապես տրամադրված նյութը ներկայացրեցին:Փորձեցին վեր հանել գրերի գյուտի նշանակությունը հայոց պատմության,գրականության,հայոց եկեղեցու պատմության տեսանկյունից:Բնագիտության խումբը ներկայացրեց այբուբենի խորհուրդը տիեզերագիտության,կենսաբանության,աշխարհագրության,ֆիզիկայի,քիմիայի և կենսաբանության բնագավառում:Փորձեցին բացահայտել այբուբենի գաղտնիքները վերը նշված ոլորտների մեջ:Դաս-միջոցառման ընթացքում առկա էին պաստառներ,տեսանյութեր և ցուցադրական այլ նյութեր:

 Բաց  դաս X հումանիտար դասարանում

Դասի թեման-<<Համաչափություն>>

Ուսուցչուհի՝ Ա.Գաբրիելյան

Մինչև դասը սկսելը՝ նախապես պատերին փակցված էին տարբեր նկարներ,պաստառներ, որտեղ պատկերված էին առարկաներ,ընդ որում՝ դրանց մեջ կային համաչափը,այնպես էլ՝անհամաչափը:Աշակերտները ներառված էին խմբային  աշխատանքում.ձևակերպեցին համաչափության տեսակների բնորոշ հատկանիշները,համաչափության հիմնական հասկացությունները, համաչափ պատկերների գծագրման կանոնները, արվեստի ստեղծագործություններում համաչափությունների առանձնահատկությունները:Այդ ընթացքում որոշ խմբեր կարողացան լուծել տրված խնդիրները:Գնահատվեցին գրեթե բոլորը՝ հարցերին պատասխանողները,գծապատկերները կատարողները,խնդիրներ լուծողները,քննարկման ակտիվ մասնակցողները: